ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Պետդումայում առաջարկել են ՈՒկրաինան Մալոռոսիա անվանել

Պետդումայում առաջարկել են ՈՒկրաինան Մալոռոսիա անվանել
04.07.2014 | 15:08

ՌԴ Պետդումայի գիտության ու գիտատեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դեգտյարյովը ՌԼԴ կուսակցությունից ՌԴ ԳԱԱ ռուսերենի ինստիտուտին դիմում է ուղարկել՝ խնդրելով վերականգնել ավանդական ռուսական «Մալոռոսիա» տերմինը: Նա առաջարկում է այդկերպ նշել ՈՒկրաինան՝ միջազգային ընդունված անվանը զուգահեռ: Դեգտյարյովը գիտնականներին խնդրել է ուսումնասիրել «Մալոռոսիա» տերմինի կիրառությունը ռուսերենում և պաշտոնական կիրառման հանձնարարականներ տալ: Ըստ նրա՝ ժամանակակից ՈՒկրաինայի տարածքի մեծ մասը XIV դարից մինչև 1917-ը անվանվել է Փոքր Ռուս կամ Մալոռոսիա:

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ